ՊատվիրակմանԲանալիները
Քոուչինգային մոդելով առցանց դասընթաց ղեկավարների համար
Սովորեք պատվիրակել գործառույթները ձեր թիմին ու կկարողանաք համակարգեք բիզնեսը և դուրս գալ օպերացիոն քաոսից
Էլմիրան համագործակցել է՝




















Ինչ կսովորեք այս
դասընթացի ընթացքում
Մեր դասընթացը կազմված է այնպես, որ դուք ստանաք բացառապես գործնական գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ, որպիսիք են.
Պրակտիկ Մոտեցում
Մենք կենտրոնանում ենք միայն այն գիտելիքի վրա, որը պետք է գալու իրական աշխատանքում:
Ստացեք մեր պրեմիում սեմինարը
ԼՐԻՎ ԱՆՎՃԱՐ
Գրանցվեք «Պատվիրակման Բանալիները» դասընթացին այսօր և որպես ՆՎԵՐ ստացեք մեր ամենապահանջված սեմինարը՝ սովորելու պատվիրակել նաև AI-ին։
Prompt Engineering Master Class
Սովորեք արդյունավետ պատվիրակել առաջադրանքները AI գործիքներին (ChatGPT, Claude), ստեղծել կաղապարներ (templates) և ավտոմատացնել ձեր առօրյա աշխատանքային գործընթացները 10x արագությամբ։
* Բոնուսի հասանելիությունը կակտիվանա Ձեր անձնական կաբինետում դասընթացին միանալուց անմիջապես հետո:
Ինչ կփոխվի դասընթացից հետո
Մինչ դասընթացը
Դասընթացից հետո
Դասընթացի Ծրագիրը
10 հանդիպում • 4 փուլ • 2 ամիս հասանելիություն
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ
Ծանոթության վիդեո
ԱՆՎՃԱՐԻնքնաներկայացում, թրեյնինգի կանոններ և դասընթացի հակիրճ պլան:
«Պատվիրակման աուդիտ» թեստ
Հարցաշար, որի միջոցով մասնակիցը կտեսնի, թե ղեկավարման որ ուղղություններում է առավելագույնս ներգրավված օպերացիոն խնդիրների մեջ (ֆինանսներ, HR, ռազմավարություն, վաճառք, մարքեթինգ):
ՄՈԴՈՒԼ 1. Նպատակաուղղված պատվիրակում
Հանդիպում 1. Պատվիրակման ենթակաները
Ի՞նչ է նշանակում պատվիրակել։ Որ գործառույթներն է նպատակահարմար փոխանցել, և որոնք արժե պահել որպես անձնական պատասխանատվություն։
Հանդիպում 2. Ինչպե՞ս հանձնարարել՝ ապահովելով արդյունավետ կատարում
SMART բանաձևը առաջադրանքի ձևավորման համար: Բացառում ենք անհստակությունը։ Ցանկացած հանձնարարություն պետք է լինի չափելի, իրատեսական, հասանելի և ունենա հստակ ժամկետ:
Հանդիպում 3. Էյզենհաուերի մատրիցան
Ինչպես համակարգել առօրյա ծանրաբեռնվածությունը: Գործառույթների դասակարգում ըստ կարևորության և հրատապության։ Որ տեսակի գործառույթները պատվիրակել և բիզնեսի տարբեր փուլերում որքան ժամանակ հատկացնել դրանց:
ՄՈԴՈՒԼ 2. Պատվիրակման ալգորիթմը
Հանդիպում 4. Պատվիրակման ալգորիթմը
Ինչպես որոշել, թե որ գործառույթը որ աշխատակցին է առավել նպատակահարմար փոխանցել: Փափուկ հմտությունների (Soft skills) դերը պատվիրակման մեջ. ինչ են դրանք, ինչպես են զարգանում և ինչու է կարևոր հաշվի առնել դրանք:
Հանդիպում 5. Լիազորությունների և պարտականությունների բալանսը
Ինչպես բաշխել առաջադրանքները՝ պահպանելով լիազորությունների և պարտականությունների առողջ հավասարակշռությունը: Առաջադրանքի ամբողջականության սկզբունքը:
Հանդիպում 6. Ուղեցույցը, AI delegation և կատարողականի գնահատում
Ինչպես է հրահանգավորումն ապահովում կատարողականի օբյեկտիվ գնահատում: Ինչպես պատվիրակել Արհեստական Բանականությանը (AI) այնպես, որ արդյունքը լինի խորքային և պրոֆեսիոնալ վերլուծություն, այլ ոչ թե պարզ որոնում:
Հանդիպում 7. Հետադարձ կապի բանալիները
Նեյրոծրագրավորման սկզբունքները, որոնք հետադարձ կապը դարձնում են կառուցողական ու մոտիվացնող: Հետադարձ կապի «Սենդվիչ» մոդելը:
ՄՈԴՈՒԼ 3. Բարձրագույն մակարդակ
Հանդիպում 8. Պատվիրակման 5 մակարդակները
Ինչպես պատվիրակել տարբեր մակարդակներում և գրեյդերում (հաստիքներում): Ինչպես հաղորդակցվել յուրաքանչյուր աշխատակցի հետ՝ իր հասունությանն ու լիազորություններին համապատասխան լեզվով:
Հանդիպում 9. Պատվիրակման ենթագիտակցական բանալիները
Ինչու ալգորիթմը կարող է խափանվել անգամ քայլերի լիարժեք և ճշգրիտ կիրառման դեպքում: Ինչ է վստահությունը ղեկավարման մեջ, ինչպես է այն ձևավորվում և ինչպես անկեղծորեն վստահել մարդկանց:
Հանդիպում 10. Պատվիրակման աշխատարան (Workshop)
RACI մոդելը: Աշխատարան սեփական ընկերության կամ թիմի օրինակի վրա: Ներքին բացահայտումների (ինսայթների) դուրսբերում և մոտեցումների վերանայում:
Ի՞նչ են ասում ղեկավարները
Էլմիրայի քոուչինգային ծրագրերն անցած և պատվիրակման գործիքներն իրենց թիմում ներդրած գործարարների փորձը:
«Էլմիրայի քոուչինգի շնորհիվ ես կարողացա ամբողջությամբ դուրս գալ օպերացիոն կառավարումից: Այժմ թիմն ինքնուրույն է լուծում խնդիրները Notion-ի մեր նոր համակարգով, իսկ ես զբաղվում եմ միայն ընկերության ընդլայնմամբ:»
Արտակ Սարգսյան
Founder & CEO, Techflow Services
«Պատվիրակման 5 մակարդակների գաղափարը լիովին փոխեց մեր ղեկավարների մոտեցումը թիմի հանդեպ: Միկրոմենեջմենթը նվազել է 70%-ով, իսկ աշխատակիցների մոտիվացիան և ինքնուրույնությունը կտրուկ աճել են:»
Աննա Կարապետյան
HR Director, Apex Digital
«Ամենահզոր գործիքը SMART բանաձևով հանձնարարումն ու հետադարձ կապի սենդվիչ մոդելն էր: Թիմում այլևս չկան չհասկացված առաջադրանքներ կամ ուշացած վերջնաժամկետներ: Խորհուրդ եմ տալիս ցանկացած գործարարի:»
Կարեն Դավթյան
Co-founder, Green Solutions
Հաճախ Տրվող Հարցեր
Դրվագներ նախորդ ծրագրերից
Էլմիրա Հովհաննիսյան
Course Instructor
18+ տարի Մարդկային Ռեսուրսների (HR) կառավարման մեջ 15+ տարի կառավարչական փորձ տարբեր ոլորտներում «Discovering» Executive Coaching ծրագրի հեղինակ Մի շարք դասընթացների հեղինակ «Talents» ընկերության հիմնադիր Սերտիֆիկացված Տրանսֆորմացիոն քոուչ ICTA Հոգեբան և Հոգեբանական Առաջին Օգնության սերտիֆիկացված մասնագետ -Արձագանքող Էննեագրամմայի Վարպետ ICTA


